Պահպանողական կուսակցությունը ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր:

Կուսակցության հայտարարությունում ասվում է.

«Պահպանողական կուսակցությունը

- հիմք ընդունելով՝

• ԵԽԽՎ 1481 բանաձեւը,

• «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,

• «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,

- կարեւորելով՝

• միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

• Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու տեսլականը,

- կոչ է անում

• ՀՀ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին՝ հունիսի 14-ին այցելել Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին,

• ՀՀ քաղաքացիներին՝ Չարիքի կայսրության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ նոր իշխանություններին սատարել իրապես Ազատ եւ Անկախ պետականության ուղին համարձակորեն ընտրելու գործում: