Չինաստանում Ցույ ընտանիքի հեռուստացույցի մեջ, ըստ ամենայնի, բնակություն է հաստատել պոլտերգեյստը: Ինչպես հաղորդում է Global Times-ը, հեռուստացույցն ինքնուրույն փոխում է ալիքները եւ արձակում տարօրինակ ու սարսափազդու ձայներ, որոնք չեն համապատասխանում էկրանի պատկերին:
Ընտանիքը դիմել է կաբելային հեռուստատեսությունն ապահովող ընկերությանը, որը հետազոտել է միացումը, սակայն չի կարողացել հայտնաբերել հեռուստացույցի «տարօրինակ վարքագծի» պատճառը: Կաբելային ընկերությունը նաեւ տրամադրել է մեկ ուրիշ հեռուստացույց, որը սկսել է նույն վարքը դրսեւորել:
Ընտանիքը ստուգել է էլեկտրական խոտանի առկայությունը՝ անջատելով սառնարանն ու մնացած էլեկտրասարքերը, սակայն դա եւս օգուտ չի տվել: Հյուրասենյակում հեռուստացույցը շարունակել է արձակել սարսափազդու ձայներ: Օրինակ՝ լուրերի թողարկման ժամանակ լսվում են մարդու ծիծաղ հիշեցնող ձայներ:
Դեռեւս հեռուստացույցը «հանդարտեցնելու» միակ ձեւն այն անջատելն է:





























