Դերասան եւ ռեժիսոր Բրյուս Լիին (1940-1973) պատկանած Universal Geneve Polerouter ապրանքանիշի ձեռքի ժամացույցը(1940-1973) Հոնկոնգում աճուրդի ժամանակ վաճառվել է 25 հազար դոլարով: Այդ մասին տեղեկացրել է Philips աճուրդի տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

35 մմ տրամաչափով կաշվե գոտիով ոսկե ժամացույցը արտադրվել է 1950-ականներին: 1968 թվականին Բրյուս Լին նվիրել էր այդ ժամացույցն իր առաջին աշակլերտներից մեկին՝ Հերբ Ջեքսոնին, որը հետագայում դարձել էր դերասանի մտերիմ ընկերը: Բացի այդ, ժամացույցի հետ գնորդին տրամադրվել են լուսանկարներ, որոնցում Բրյուս Լին է՝ այդ ժամացույցը ձեռքին ռեժիսոր Ֆիլ Կարլսոնի «Փշրողների թիմը» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1968 թվականին:

Ինչպես հաղորդում է աճուրդի տունը, Լին ուներ ժամացույցերի մեծ հավաքածու: Դրանցից մի քանիսը նա նվիրել էր իր ընկերներին եւ գործընկերներին: