Մահացել է Հառլեմի հայտնի նարկոբարոն Ֆրեն Լուկասը, որի կյանքի մասին 2007 թվականին նկարահանվել է «Ամերիկացի գանգստերը» («Գանգստերը») ֆիլմը, տեղեկացնում է Press Association-ը։

Նշվում է, որ Լուկասը մահացել է 88 տարեկանում։

Լուկասի զարմիկը՝ Օլդուեն Լեսիթերը, տեղեկացրել է, որ նա մահացել է հինգշաբթի Նյու Ջերսիում, որտեղ ապրում էր երկար տարիներ։

Լուկասը հերոինի հիմնական մատակարարն էր 1970-ականներին։ Նրան դատապարտել են բազմամյա բանտարկության 1975-ին։ Դրանից հետո նա դարձավ իրազեկիչ եւ ազատ արձակվեց 5 տարվա բանտարկությունից հետո։ Նրա պատմությունը ոգեշնչել է հանրահայտ ռեժիսոր Ռիդլի Սքոթին ստեղծելու «Ամերիկացի գանգստերը» ֆիլմը։ Գլխավոր դերը կատարել է Դենզել Վաշինգտոնը։ Ֆիլմը քննադատության ալիք է բարձրացրել, մասնավորապես այն պնդման պատճառով, որ Լուկասը թմրանյութեր է մատակարարել ամերիկյան զինվորներին Վիետնամի պատերազմի ժամանակ։