Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Տրանսիլվանիա՝ այցելելու Ռումինիայի ամենահայտնի սրբատեղին, բայց երկրի կաթոլիկ համայնքների հետ հանդիպման օրը նշանավորվեց հորդառատ անձրեւներով, տեղեկացնում է Fox News-ը։
Հորդառատ անձրեւները ստիպել են Հռոմի պապին փոխել նախատեսված թռիչքն ուղղաթիռով եւ Կարպատներ մեկնել ավտոբուսով։
Գալով Sumuleu Ciuc սրբատեղի՝ նվիրված Կույս Մարիամին, Հռոմի պապը պատարագ է մատուցել, հետո ավտոբուսով ուղեւորվել դեպի օդանավակայան Ռումինիայի հյուսիս-արեւելքում, ճանապարհին հանդիպել երիտասարդ ծխականներին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Ֆրանցիսկոս Առաջինը ճամփորդում է Ռումինիայում, որպեսզի լրացնի նախորդ հովվապետ Հովհաննես Պողոս Երկրորդի այցելության բացը, որին 1999-ին թույլ էին տվել այցելել միայն երկրի մայրաքաղաք Բուխարեստ։





























