Վերջին պաշտոնական տվյալներով, Ճապոնիայում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով 4 հազար 255 մարդ է զոհվել, 2հազ 282-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս տեղեկությունները ստացվել են Երեւանի ժամանակով ժամը 15։00-ին, հաղորդում է ճապոնիայի ոստիկանական ծառայությունը։ Ավելի քան 8,2 հազար մարդ համարվում են անհետ կորած, հաղորդում է RBC-ն։

Նշենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը հզոր ցունամի էր առաջ բերել, որի բարձրությունը հասել էր 10 մետրի: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արեւելք, օջախը գտնվել է 24 կմ խորության տակ:

Տարհանվել է մոտ 550 հազար մարդ: Ներկայումս Ճապոնիայում են Հայաստանի 30 քաղաքացիներ, որոնցից ոչ ոք չի տուժել: