Բելգիայի դաշնային ոստիկանության աշխատակիցներին թույլատրել են ալկոհոլ բերել կորպորատիվներին, որպեսզի բարձրանա կոլեկտիվի համախմբվածությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով RTBF հեռուստաալիքին։

Սպիրտային խմիչքն առհասարակ արգելված էր դաշնային ոստիկանության նախկին ղեկավարի՝ Քաթրին դը Բոլի կողմից։ Նոր գլխավոր կոմիսար Մարկ դը Մեսմաեքերը որոշել է, որ «լրիվ արգելքը վնասակար է սոցիալական համախմբվածության համար»։

«Շատ լավ նախաձեռնություններ, որոնք բնորոշ են դաշնային ոստիկանության մշակույթին, անհետացել են»,- հեռուստաալիքի կայքը մեջբերում է պարզաբանումները, որոնք նշված են ներքին օտգագործման փաստաթղթում։

Նոր ղեկավարը թույլատրել է աշխատակիցներին «նշել կարիերայի կամ ծառայության կարեւոր պահերը», միայն թե «պատշաճ շրջանակում»։