Իսպանական հանրահայտ Բենիդորմ ամառանոցը ծրագրում է արգելել այն զբոսաշրջիկների մուտքը, որոնք անտեսում են հանրային վարվելաձեւի կանոնները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով АТОР-ին։
Բենիդորմում այս ամառ բոլոր կարգազանցներին, որոնց վատ վարքը կգրանցվի հյուրանոցներում, բարերում, դիսկոտեկներում եւ լողափերին, կմտցնեն «սեւ ցուցակ»։
Փորձագետների խոսքով՝ նման վարքով հիմնականում աչքի են ընկնում երիտասարդ բրիտանացիները, որոնք գրեթե ամեն շաբաթ դառնում են քրեական ամփոփագրերի հերոսներ։ Բենիդորմում Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների բաժինը սեզոնին կազմում է 40-45 տոկոս։
«Սեւ ցուցակը» կլրացնեն զբոսաշրջային ենթակառուցվածքի օբյեկտները՝ համապատասխան ուղեցույցներ արդեն տրվել են տեղի սննդի հաստատություններին, հյուրանոցներին եւ հիվանդանոցներին։
Բրիտանական կարգազանցների «վարկանիշում» արդեն կան նրանց անունները, ովքեր Բենիդորմում «աչքի են ընկել» անցած տարի։ Այդ տվյալները հանձնվել են տեղի հյուրանոցներին եւ զբոսատների սեփականատերերին։





























