Համաձայն կառավարական հետազոտության արդյունքների արտահոսքի՝ Կանադայի բնիկ համարվող կանանց անհետացումներն ու սպանությունները երեք տասնամյակի ընթացքում անվանվել են «Կանադական ցեղասպանություն», գրում է The Guardian-ը։
Փաստաթուղթը, որն ստացել է «Իշխանության եւ տեղի ուղղում», կազմվել է ավելի քան երկուսուկես տարի։ Կանադական CBC News հեռուստաալիքը ստացել է զեկույցի պատճենը, որը լրիվ կհրապարակվի երկուշաբթի։
Զեկույցի բովանդակության մասին The Guardian-ին տեղեկացրել է հաշվետվությունը կազմող աշխատակիցը։
Զեկույցում, որը կազմվել է Սպանված եւ անհետ կորած կանանց եւ աղջիկների հարցով ազգային հետաքննության կողմից, որոնք երկրի բնիկներն են, նշվում է, որ «պետության գործողությունները եւ անգործությունը գաղութատիրության ժամանակ հազարավոր կանանց անհետ կորելու առանցքային շարժիչ ուժն էն։
«Մենք գիտենք, որ հազարավոր բնիկ կանայք, ինչպես նաեւ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչներ անհետ կորել են կանադական ցեղասպանության ժամանակ»,- ասվում է զեկույցում։
Տեղեկացվում է, որ երեք տասնամյակի ընթացքում անհետ կորած կանանց թիվը գերազանցել է 4000-ը, եւ զեկույցում նշվում է, որ երբեք չեն կարող նշել իրական թիվը։
Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները պահանջել են կառավարությունից հետաքննություն անցկացնել բնիկ կանանց անհետացման եւ սպանությունների վերաբերյալ։ Նախորդ կառավարությունը մերժել է այս նախաձեռնությունը, բայց Կանադայի կառավարության ներկա ղեկավար Ջասթին Թրյուդոն պնդել է, որ հետաքննությունն անցկացվի։
Ինչպես նշում է CBC News հեռուսաալիքը, զեկույցը պարունակում է 230 հանձնարարական։
Զեկույցի հեղինակները խոստովանում են, որ չեն կարող ընդհանուր սահմանում տալ ցեղասպանությանը։ Զեկույցը հենվում է փորձագետների եւ գիտնականների աշխատանքի վրա, որոնք զբաղվել են բնիկ ժողովուրդների հարցերով։
«Ցեղասպանությունը,- նշում են նրանք,- սոցիալական գործելակերպերի, գործողությունների ընդհանրությունն է, որոնք մանրամասն նկարագրված են այս զեկույցում։ Ազգային հետաքննության հետազոտությունները, որոնք ներկայացնում են այս ակտերը, ցեղասպանություն հասկացության մեջ ներառում են բռնությունը կին բնիկների, ինչպես նաեւ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հանդեպ»։





























