Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը ժամանել են Երեւան:

Համազեկուցողները արդեն հասցրել են հանդիպել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների`մասնավորապես «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանի եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Համազեկուցողները հանդիպել են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:

ԵԽԽՎ պաշտոնյաները հանդիպելու են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Ակսել Ֆիշերը Հայաստանի հարցով նոր համազեկուցողն է, նա փոխարինում է Գորան Լինդբլադին: Սա Ֆիշերը առաջին այցն է Հայաստան: