Մեխիկոյի օրենսդիրները խրախուսում են մայրաքաղաքում սեքս-աշխատանքի ապաքրեականացման շուրջ նախաձեռնությանը, գրում է The Guardian-ը:

Այդկերպ նրանք հույս ունեն առաջին քայլերը ձեռնարկել սեռական թրաֆիքինգի դեռ պայքարի ուղղությամբ, որի թակարդում են հայտնվում հազարավոր մեքսիկացի կանայք եւ երեխաները:

Ուրբաթ Մեխիկոյի Կոնգրեսի անդամները միաձայն քվեարկել են օրենքի նախագծի օգտին, համաձայն որի՝ մարմնավաճառներն ու նրանց հաճախորդները կարող են տուգանվել կամ բերման երթակվել միայն հարեւանների կողմից բողոքների դեպքում:

Ինչպես հայտարարել է Կոնգրեսի անդամներից մեկը՝ Թեմոսթոկլես Վիլանուեւա, ըստ նոր օրենքի՝ կճանաչվի սեքս-ինդուստրիայում աշխատելու մարդկանց իրավունքը:

«Դա առաջին քայլն է, որը կհանգեցնի այդ ոլորտի կարգավորմանը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարելու եւ սեքս-աշխատողների իրավունքները պաշտպանելու համար: Սեռականության արտահայտումը մեր երկրում դեռեւս փակ թեմաներից է, որոնց շուրջ մեզնից քչերն են համարձակվում խոսել»,-նշել է քաղաքական գործիչը: