Երեք քոլեջների աշակերտները շարքով կանգնել էին Բլեքրոք քոլեջի հրապարակում եւ միմյանց ուսին թփթփացրել: Ակցիայի մասնակիցները սահմանել են նոր համաշխարհային ռեկորդ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում անելով The Irish Time-ին:

2018 թվականի հունիսին Անգլիայի Լեսթեսրկու դպրոցում 329 մարդ կատարել էր նույն այդ գործողությունը:

Ակցիայի մասին հաստատող տեղեկատվությունն արդեն ուղարկվել է Գինեսի Ռեկորդների գրքում ավելացվելու համար: Իսկ միջոցառումը, կազմակերպիչների պնդմամբ, անցկացրել են կենդանիներին օգնելու նպատակով դրամական միջոցներ հավաքագրելու համար: