Համագործակցությունը ճիշտ ընտրություն է ԱՄՆ-ի եւ Չինաստանի համար. առճակատումը կարող է միայն վնասել երկու կողմերին, ասվում է ՉԺՀ-ի Պետական խորհրդի հրապարակման մեջ Չինաստանի առեւտրա-տնտեսական խորհրդատվությունների դիրքորոշման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պայքարի հետեւանքով կտուժեն երկու կողմերը, իսկ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է: Չինական կողմը պատրաստ է համագործակցության միջոցով լուծել առկա առեւտրային հակասություններն ու տարաձայնությունները, նպաստել փոխշահավետ համագործակցության հաստատմանը»,-ասվում է փաստաթղթում:
Չինական կողմը նշել է նաեւ, որ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մաքսերի բարձրացումը չի նպաստի խնդրի լուծմանը, այդուհանդերձ, Չինաստանը ստիպված էր ձեռնարկել պատասխան քայլեր իր օրինական շահերը պաշտպանելու համար:
Ամերիկա-չինական բանակցությունների վերջին փուլն ավարտվել էր մայիսի կեսերին, որի շրջանակներում շոշափելի արդյունք չէր գրանցվել չինական ապրանքների համար ամերիկյան կողմից մաքսերի հերթական բարձրացման ֆոնին: ԱՄՆ-ը բարձրացրել էին մաքսերը՝ 10 տոկոսից հասցնելով 25 տոկոսի, որը կազմում է շուրջ 200 մլրդ դոլար: ԱՄՆ-ի նախգահ Դոնալդ Թրամփը նաեւ կարգադրել էր սկսել Չինաստանից ներկրված մնացած բոլոր ապրանքների համար մաքսերի բարձրացման գործընթացը, որը գնահատվում է շուրջ 300 մլրդ դոլար: Ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների՝ Պեկինը հունիսի 1-ից բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծված ապրանքների մաքսերը՝ 60 մլրդ դոլարի չափով:




























