Չինաստանը հանդես կգա ԱՄՆ-ում ուսման ռիսկի մասին նախազգուշացմամբ: Այս մասին հայտարարել է չինական Global Times պարբերականի գլխավոր խմբագիր Խու Սիցզինը:
«Հիմնվելով ստացած տեղեկատվության վրա՝ Չինաստանը հանդես կգա Միացյալ Նահանգներում ուսման ռիսկի մասին նախազգուշացմամբ: Այդ նախազգուշացումը պատասխան է չինացի ուսանողների նկատմամբ ԱՄՆ-ի ձեռնարկած վերջին խտրական միջոցներին: Այն նաեւ կարող է դիտարկվել որպես պատասխան ԱՄՆ-ի առեւտրային պատերազմին»,- Twitter-ի իր էջում գրել է Խու Սիցզինը, հաղորդում է Reuters-ը:





























