Boeing ընկերությունը ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանն (FAA) իրազեկել է 737NG եւ 737 Max օդանավերի նախաթեւերի ուղղորդող ձողերի հնարավոր խոտանի մասին: Այս տեսակի օդանավերն էին կործանվել Ինդոնեզիայում եւ Եթովպիայում, փոխանցում է BBC-ն:
Boeing-ի եւ FAA-ի համատեղ քննությունը ցույց է տվել, որ կապալառու ընկերությունը ավիափոխադրողին մատակարարել է մինչեւ 148 խոտանված մասեր: Boeing-ը որոշել է 737NG եւ 737 Max օդանավերի խմբի սերիական համարները, որոնցում կարող են տեղադրված լինել սխալ հավաքված մասերը: Աշխարհում ընդհանուր կա այս տեսակի 133 օդանավ, որոնց վրա կարող էին տեղադրված լինել վնասված մասերը:
Խոտանի բնույթն այնպիսին է, որ կարող է կոտրվածքի եւ ուղղորդող ձողերի շարքից դուրս գալու հանգեցնել: Դա չպետք է բերի օդանավի կործանման, սակայն կարող է այն վնասել:
FAA-ն հրահանգ կթողարկի, որի համաձայն Boeing-ը պետք է պարզի բոլոր վնասման ենթակա օդանավերը եւ 10 օրում խոտանված մասերը փոխարինի: ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը խնդրի մասին իրազեկել է մյուս երկրների ավիացիոն իշխանություններին:





























