Հարավային Կորեայի Պուսան քաղաքում կփակեն շան մսի խոշոր շուկան, հաղորդում է Լենտա-ն՝ Daily Mail-ի վրա հղումով:

Շուկայում շան սառեցված միս էին վաճառում, ինչպես նաեւ շներին պահում վանդակներում՝ հետագա օգտագործման համար: Տեղի իշխանությունները համաձայնության են հասել բոլոր վաճառողների հետ: Այդ վայրում այգի կկառուցվի:

Kobiz Media-ի տեղեկություններով՝ շուկան կփակվի հուլիսի 12-ին:

«Հուսով ենք, որ հետագայում այլ նմանատիպ շուկաներ եւս կփակվեն»,- ասել են կենդանիների պաշտպանները: 

Հարավային Կորեայի ողջ տարածքում տարեկան մոտ 2 մլն շուն է բուծվում: Հարավային Կորեան միակ երկիրն է, որտեղ շների պահում են օգտագործելու համար: