Փորձագետները թվարկել են այն հայտնի հանգստավայրերը, որոնք համարվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներին առավել քիչ ենթարկվող, հաղորդում է Լենտա-ն՝ հղում անելով The Sun-ին: 

Մասնագետները նշում են Իտալիան: Նրանց կարծիքով՝ առավել անվտանգ քաղաքներն են Հռոմն ու Վենետիկը:

Բացի այդ, ցուցակում է Պորտուգալիան, մասնավորապես, Լիսաբոնը, որը երբեք չի ենթարկվել «ԻՊ» հարձակմանը: Սակայն նշվում է, որ չի կարելի ամբողջությամբ բացառել Պորտուգալիայի ահաբեկչության հնարավորությունը, քանի որ Պորտուգալիա մեծ թվով օտարերկրացիներ են մեկնում:

Ցուցակում է նաեւ Ֆրանսիան՝ չնայած մի քանի ահաբեկչական հարձակումների:

Ցուցակում են նաեւ ԱՄՆ Օռլանդո եւ Նյու Յորք քաղաքները: