Մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի եւ դրան հետեւած ցունամիի արդյունքում շուրջ 5200 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության նոր տվյալները։
«Սինհուան» գործակալությունն ավելի վաղ հայտնում էր 4314 զոհերի եւ 8600 անհետ կորածների մասին։
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսը», համաձայն ճշտված տվյալների՝ ցուցակներում պաշտոնապես գրանցված է 5178 մահ, 8606 մարդ անհետ կորած է համարվում։





























