Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի հարակից տարածքում մարտի 16-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.58-ին, մարվել`15.01-ին:

Այրվել են Կ. Պողոսյանին, Ս. Շահբազյանին, Թ. Կոստանյանին եւ Ա. Աբրահամյանին պատկանող տնամերձ հողատարածքներում 3 հա խոտածածկ տարածք եւ 20 պտղատու ծառ: