Հունաստանում այսօր՝ մարտի 17-ին 24-ժամյա գործադուլ են սկսել լրագրողներն ու քաղաքային տրանսպորտի աշխատակիցները, նրանք բողոքում են իշխանությունների կողմից տնտեսական խիստ սահմանափակումներից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բոլոր պետական եւ մասնավոր հեռուստառադիոկայանները 24 ժամ նորություններ չեն հեռարձակի, չեն գործի ինտերնետային լրատվական կայքերը, կրպակներում չեն վաճառվի օրվա թերթերը։
Լրատվամիջոցների աշխատակիցները հայտարարել են, որ չեն հանդուրժելու զանգվածային կրճատումները, աշխատավարձերի կրճատումները, նրանք դեմ են շաբաթական 1-2 օր ավելի պարտադրողական հանգստյան օրերին, որի հետեւանքով աշխատավարձը կրճատվում է 200 եվրոյով:
Բողոքի 24-ժամյա գործադուլին կմիանան նաեւ մետրոյի, տրամվայների, տրոլեյբուսների եւ ինքնագնացքների աշխատակիցները։ Քաղաքում կաշխատեն միայն ավտոբուսները։





























