Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ ավազե ամրոցը, որը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Ավելի քան 17 մ բարձրությամբ ամրոցի ստեղծման ուղղությամբ աշխատել է նկարիչների միջազգային խումբը, որում ընդգրկվել են Նիդերլանդների, Լատվիայի, Լեհաստանի, Ռուսաստանի եւ Հունգարիայի ներկայացուցիչները, հաղորդում է UPI-ն:

Այն պաշտոնապես չափվել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից  եւ անվանվել աշխարհի ամենաբարձր ավազե ամրոց:

Նկարիչները, որոնք ավելի քան 11 տոննա ավազ են օգտագործել ամրոցի կառուցման համար, աշխատել են մայիսց եւ օգտագործել են էքսկավատոր եւ ամբարձիչ կռունկ: Ամրոցը կցուցադրվի մինչեւ նոյեմբերի 3-ը: