Այսօր՝ մարտի 17-ին տեղական ժամանակով ժամը 14.58 -ին ղարաբաղյան կողմը ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին է հանձնել ԼՂՀ տարածքում գերի վերցված ադրբեջանական բանակի սերժանտ Անվար Հաջիեւին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից, հանձնումը տեղի է ունեցել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի Բաշ Քարվենդ գյուղի մոտակա հատվածում՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենյակների օժանդակությամբ:

Միաժամանակ հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ, 1978 թ. ծնվ. Արթուր Բադալյանը:

Հիշեցնենք, որ այս փոխանակումը տեղի է ունեցել մարտի 5-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: