Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է: Հունվարից ապրիլի վերջ մոտ 206 հազար 500 մարդ առաջին անգամ միջնորդություն է ներկայացրել ԵՄ տարածքում իրենց ապաստան տրամադրելու մասին, հայտնում է DW-ն: Տվյալները ստացվել են ԵՄ մեջ մտնող երկրների ամենամսյա հաշվետվությունների հիման վրա:

Սա կարող է նշանակել մի քանի տարի դիտված ապաստան հայցողների թվի կրճատման միտումի վերջ: Այսպես՝ ամբողջ 2018 թվականին միգրանտների թիվը, որոնք ԵՄ-ում ապաստան են որոնում, կրճատվել էր 11 տոկոսով:

Միջնորդությունների առնվազն քառորդ մասը ներկայացրել են երկրների քաղաքացիները, որոնց բնակիչներից Շենգենյան գոտի մտնելու վիզա չեն պահանջում: ԵՄ տարածք ավելի մեծ թվով փախստականներ են գալիս Լատինական Ամերիկայի եւ Բալկանյան թերակղզու երկրներից:

2019 թվականի առաջին 4 ամիսներին ԵՄ-ում ապաստան ստանալու ավելի մեծ թվով դիմումներ են ներկայացրել սիրիացիները՝ 20 հազար 392 միջնորդություն (8 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում): Վենեսուելայի քաղաքացիներից, որտեղ մի քանի ամիս շարունակ քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, ստացվել է 14 257 դիմում (աճը կազմում է 121 տոկոս), իսկ ահա Աֆղանստանի քաղաքացիներից՝ 14 042 (աճը 36 տոկոս):