Ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովը հրաժարվել է հայրենադարձվել Ադրբեջան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի  մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:  «Հայկական կողմը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել ռազմագերուն այն ժամանակ, երբ նա հոգեբանորեն պատրաստ լինի: Քանի որ Հուսեյնովը ներկայումս հոգեբանորեն պատրաստ չէ վերադառնալ հայրենիք, առայժմ չի կազմակերպվում նրա վերադարձը»,-հայտարարեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող մեկ այլ ռազմագերի` Անվար Հաջիեւին այսօր` մարտի 17-ին  հայկական կողմը Աղդամում հետ է հանձնել ադրբեջանական կողմին:

Նկատենք, որ ադրբեջանցի ռազմագերիները խուսափում են վերադառնալ հայրենիք, քանի որ ռազմագերիների վերադարձի դեպքում  նրանց նկատմամբ նախատեսվում է  քրեական պատասխանատվություն: