Այսօր՝ հունիսի 10-ին, բրիտանական թագավորական ընտանիքը նշում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի 98-ամյա տարեդարձը, հայտնում է Daily Mail-ը:
Թագավորական ընտանիքի անդամներն իրենց Twitter-յան միկրոբլոգներում հրապարակել են սրտառուչ շնորհավորական գրառումներ ի պատիվ արքայազն Ֆիլիպի, իսկ ոմանք, օրինակ՝ նրա որդի արքայազն Չարլզը, հրապարակել են Էդինբուրգի դքսի երիտասարդ տարիների լուսանկարները:
Այսօր արքայազն Ֆիլիպի պատվին բանակը հրավառություն կկազմակերպի:
Էդինբուրգի դուքսը չի մասնակցել իր տիկնոջ տարեդարձի տոնական շքերթին, սակայն, ինչպես նշում է պարբերականը, պարզապես ուժ է հավաքում, որպեսզի նշի սեփական տարեդարձը:
Էդինբուրգի դուքսը ծնվել է 1921 թվականին հունական Կորֆու կղզում:





























