G-20-ի երկրների ղեկավարները պայմանավորվել են վերաբաշխել քվոտաները Արժույթի միջազգային հիմնադրամում եւ Համաշխարհային բանկում: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս պրեսը: Ըստ պայմանավորվածության, ԱՄՀ ձայների 5 եւ ՀԲ ձայների 3 տոկոսը կվերաբաշխվի դինամիկ զարգացող շուկաների օգտին: Բացի դրանից, 20 առաջատար երկրները պայմանավորվել են 2011 թվականից համաժողովներն անցկացնել ամեն տարի: 2010-ին հունիսին այն կանցնի Կանադայում, նույն տարվա նոյեմբերին՝ Հարավային Կորեայում, իսկ 2011 թ. այն կանցկացվի Ֆրանսիայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում է կայացվել, թե G-20-ը լիովին կփոխարինի Մեծ ութնյակի ձեւաչափին:




























