Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը մարտի 18-ին բարեհաջող ժամանել է Անթալիա՝ մասնակցելու ձյուդոյի պատանիների եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, ձյուդոյի պատանիների եվրոպայի գավաթին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 պետություններ:
Մարտի 19-ին տատամի դուրս կգան տղաների 50, 55, 60 կգ եւ աղջիկների 40, 44, 48, 52կգ քաշայի ձյուդոիստները:





























