Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից երեխա է ընկել: Երեխան տանը միայնակ է եղել, մայրը աշխատանքի է եղել: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ 

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 7 տարեկան երեխան համապատասխան բժշկական հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքով, երեխան հիպ ոսկորների կոտրված ունի եւ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Ներքին այլ օրգաններ չեն վնասվել:

Հունիսի 21-ին երեխային տեղափոխել են Երեւան:

Երեխան միայն կոտրվածքներ է ստացել եւ վիճակը նորմալ է: Ախալքալաքի հիվանդանոցում ստացել է համապատասխան բուժօգնություն, բայց քանի որ վերջինս Հայաստանի քաղաքացի է եւ Վրաստանում նրա բուժումը մեծ գումարների հետ է կապված, նրան տեղափոխել են Երեւան: