Վրացական ավիաընկերությունները շարունակում են դեպի Ռուսաստան տոմսերի վաճառքը եւ դեռ փոփոխություններ չեն մտցրել թռիչքների չվացուցակում, հաղորդում է Նովոտսի-Վրաստանը:

Հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանում բողոքի ակցիաների ֆոնին հուլիսի 8-ից արգելել էր ավիափոխադրումները երկիր:  Հրամանի համաձայն տուրօպերատորներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դեպի Վրաստան ուղեւորությունների վաճառքից: Մինչ այդ ՌԴ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի Վրաստանում ժամանակավոր գտնվող  բոլոր ռուսասատանցիների վերադարձի համար:

Ներկայումս Վրաստանի Georgian Airways ֆլագմանական ավիափոխադրողը թռիչքներ է իրականացնում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ուֆայի, Վորոնեժի եւ Կազանի ուղղությամբ: Վրացական MyWay Airlines ավիաընկերությունը Թբիլիսիից մեկնում է «Ժուկովսկի» օդանավակայան, որը գտնվում է Մոսկվայի մարզում:

Georgian Airways եւ MyWay Airlines կայքերում դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը հասանելի են ինչպես հուլիսին, այնպես  էլ ավելի վաղ եւ ուշ ամսաթվերին:

Ռուսական ավիաընկերությունների՝ Դեպի  Վրաստան թռիչների արգելքի կապակցությամբ  Georgian Airways-ի ներկայացուցիչները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից: Սպասվում է, որ հայտարարությունը կլինի երկուշաբթի: