Որ կոռուպցիա չկա, լավ է, բայց բոլորին քաջ հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանը ճիշտ նկատեց, որ Հյուսիսային Կորեայում էլ կոռուպցիա չկա, բայց այնտեղ ներդրումներ եւս չկան: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Այն, որ կոռուպցիան խնդիր է ներդրողների համար, իրականում այդպես է: Կոռուպցիայով երկրներում նույնպես ներդրումներ են կատարվում, բայց այդտեղ ներդրողը պարտավոր է ինչ-որ հարաբերությունների մեջ մտնլ չինովնիկների հետ ու միշտ հարց է առաջանում, թե որքանով է դա երաշխավորված: Եթե ուզում ես, որ ավտոնոմ ներդրումները լինեն, քեզ մոտ պետք է աշխատեն ինստիտուտները: Որ կոռուպցիան վերացված է, դա շատ լավ է, բայց պետք է երկրորդ քայլը լինի, երբ հարաբերությունները ինստիտուցիոնալացվում են»,-ասաց Արամյանը:





























