Հունիսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Իտալիայի Հանրապետության մի քաղաքացու հեծանիվը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը կատարել է Թումանյան փողոցի 20-ամյա մի բնակիչ իր երկու ընկերների հետ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 20-ին երիտասարդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով, հաջորդ օրը, ժամը 15:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայից բերման է ենթարկվել երկրորդ մասնակիցը: Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: