«Վերադարձ» հիմնադրամը, ի դեմս հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, պատրաստակամ է միանալ «Հանուն Արցախի» նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից:

Տեղադրված հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության եւ ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն եւ ամուր պահելու կարեւորությունը՝ «Վերադարձ» հիմնադրամը հայտարարում է, որ պատրաստակամ է միանալու «Հանուն Արցախի» նախաձեռնությանը:

Հիմնադրամը իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում շարժմանը եւ անելու է հնարավորինը՝ միացյալ եւ հզոր Հայաստանի ստեղծման գործում իր ներդրումը ունենալու համար:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյան»: