Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Telegram-ի ալիքում իր կարծիքն է արտահայտել Վրաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դա բազմաշերտ սադրանք է՝ ձախողման վկայություն, հաղորդում է teleprogramma.pro-ն:
Նրա կարծիքով ակցիաները չեն արտահայտում Վրաստանի բնակիչների մեծամասնության վերաբերմունքը ռուսների եւ ՌԴ նկատմամբ:
Ներկայիս անկարգությունները ՌԴ կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունների ճանաչումն են եւ դրանից այսօր օգտվում են աշխարհաքաղաքական մրցակիցները:
Հաղորդավարուհին վստահ է՝ ռուս պատգամավոր Գավրիլովը բոլորովին չի պատրաստվել ավանդականա վրացական հյուրընկալությանը անշնորհակալությամբ պատասխանել , բայց այն չպետք է խախտեին նաեւ այն ակտիվիստները, որոնք տրվել են մանիպուլյացիաներին:
Կանդելակին կարծում է, որ երկու երկրներին չի կարելի այրել միացնող կամուրջները:
«Եթե մենք մեր կողմից այրենք կամուրջը, ապա այն միայն ավելի արագ կայրվի»:
Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիում տեղի է ունեցել լայնածավալ հակակառավարական ցույց, որը կազմակերպվել էր Վրաստանի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի հետեւանքով: Մասնակիցները պահանջում էին ներքին գործերի նախարարի, խորհրդարանի ղեկավարի եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը:
Իշխանությունները հրաժարվել էին իրականացնել այդ պահանջները, եւ կեսգիշերին մոտ հանրահավաքի մասնակիցները փորձել էին ներխուժել խորհրդարանի շենք:
Ոստիկանությունը ցրել էր հանրահավաքը՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ ջրցաններ: Բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան: Տարբեր իրավախախտումների համար բերման են ենթարկվել 305 ցուցարարներ:





























