Օսիկա թերակղզին, որը գտնվում է Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում, մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում շարժվել է 5,3  եւ իջել 1,2 մետրով, հայտնում է ճապոնական «Կոիդո» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի աշխարհագրական ինստիտուտին։

Սա երկրակեղեւի՝ ինստիտուտին հայտնի ամենամեծ տեղաշարժն է։ Մինչ այս ինստիտուտին հայտնի էր Մինամիսոմա քաղաքի շրջանում գրանցված 4,4 մետր տեղաշարժը։ 

Երկրակեղեւի տեղաշարժը շարունակվում է նաեւ երկրաշարժից հետո։