Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 21:05-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրին հարակից խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 22:28-ին, մարվել՝ 23:18-ին:

Այրվել են մոտ 2 հա բուսածածկույթ եւ 8 հատ ծառի կոճղ: