Մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհերի թիվը միայն Միյագի նահանգում անցնում է 15 հազարից: Այս մասին մարտի 20-ին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով Ճապոնիայի ոստիկանության վերջին տվյալները:

Մարտի 19-ին հայտարարվել էր ամբողջ երկրում 7320 զոհերի եւ մոտ 11 հազար անհետ կորածների մասին,  գրում է Lenta.ru –ն:

Միաժամանակ` շարունակվում են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռեակտորների սառեցման աշխատանքները` ուղղաթիռներց ջուր մղելով: Փորձ է արվել հովացնել չորրորդ ռեակտորը: Ավելի վաղ ուղղաթիռների միջոցով երրորդ ռեակտորի վրա մոտ 2 հազ. տոննա ջուր էր լցվել: