Ճապոնիայի ոստիկանությունը մարտի 20-ին Իսինոմակի քաղաքի փլատակների տակից երկու կենդանի մարդ է գտել` 80-ամյա մի կնոջ եւ 16-ամյա պատանու: Նրանք երկուսն էլ հյուծված վիճակում են, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը»:

Մարտի 11-ին Հոնսյու կղզում 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները ցունամի էին առաջացրել, որը հանգեցրել էր մասշտաբային ավերածությունների: Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով` աղետի հետեւանքով զոհերի թիվը 8133 է, 12272 մարդ համարվում է անհետ կորած: