Թայվանի եւ Ֆիլիպինների ափերին 4,6 - 6 մագնիտուդով ստորերկրյա ցնցումների շարք է արձանագրվել:

Մարտի 20-ին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ Թայվանի ափերին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Տայբե քաղաքից 47 կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` ստորերկրյա ցնցումները զգացվել են քաղաքի կենտրոնում:

Հաղորդվում է նաեւ, որ 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Բաբույան արշիպելագում: Զոհեր եւ ավերածություններ չկան: Հաղորդագրություններում չի նշվում ցունամիի մասին: