Հունիսի 26-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթյա սյանը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 71-ամյա վարորդ Լյուդվիկ Մելքումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն։