Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք, այդ թվում՝ 1-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության եւ թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, խարդախության 2, սպանության, ավազակության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ծեծի, սպանության սպառնալիքի եւ ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























