Հունիսի 25-ին, ժամը 21.20-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մոսկովյան փողոցում կայանված «Նիսանի» ապակին կոտրել ու սրահից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային եւ կուտակային քարտեր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բայց մինչ ահազանգն արդեն իսկ ոստիկանները գործողություններ էին ծավալվել: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները ժամը 21-ին Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են կասկածելի երեք երիտասարդի, որոնցից մեկին հետապնդել ու բերման են ենթարկել բաժանմունք: Չուխաջյան փողոցի 27-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: