Ուժեղ կարկուտն ու փոթորիկը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մարտունի քաղաքում կարկուտը կոտրել է մի քանի ծառեր, կոտրված ծառերն էլ վնասել են ցանքատարածությունները:
Կարկուտից նաև ավտոմեքենա է վնասվել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, որոնք քաղաքացիների օգնությամբ ծառերը էլեկտրական սղոցով հեռացնում են:





























