ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում այրվում է վագոն-տնակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին,մարվել` 16:03-ին:

Այրվել են վագոն-տնակը՝ մասնակի, խոտածածկույթ՝ 300 քմ և ջերմահարվել՝ 25 խաղողի վազ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: