Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, ինչպես նաեւ աղետի գոտում, մարտի 21-ին ողջ օրն անձրեւ է տեղալու: Տեղումները կարող են պարունակել ռադիոակտիվ տարրեր, ինչն ստիպում է Ճապոնիայի մայրաքաղաքի 33 մլն բնակչության մի մասին հնարավորության դեպքում տանը մնալ, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Դրան նպաստում է այն, որ այսօր Ճապոնիայում ազգային տոն է` գարնանային գիշերհավասարի օրը, որը նաեւ ոչ աշխատանքային է:

Նշվում է, որ յոդի եւ ցեզիումի ռադիոակտիվ իզոտոպներ են հայտնաբերվել որոշ բանջարեղենների` մասնավորապես սպանախի մեջ, ինչպես նաեւ «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ից 30 կմ հեռավորության վրա գտնվող ֆերմաներից ստացված կաթի մեջ: Նման ռադիոկատիվ նյութեր հայտնաբերվել են նաեւ մի շարք նահանագներում, այդ թվում` Տոկիոյում, մատակարվող ջրի մեջ: Մասնագետները, սակայն, վստահեցնում են, որ դրանք առողջության համար վտանգ չեն ներկայացնում: