Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Kia Cerato մակնիշի 35 VR 548 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը կին են եղել։