Հունիսի 26-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձն ինչ-որ առարկայով հարվածել էր 28-ամյա քաղաքացուն և մարմնական վնասվածք պատճառել: Քաղաքացին հիվանդանոց բուժօգնության էր դիմել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել նույն գյուղի 26-ամյա բնակիչը: Նա բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 28-ամյա տղամարդուն կոտրված շշի բեկորով հարվածել ու վնասվածքը պատճառել է ինքը:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:





























