Անթալիայում ավարտվել է ձյուդոյի պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Ջյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանից, Հայաստանի ձյուդոիստները մարտի 20-ին բավարարվել են մեկ 7-րդ եւ երեք 9-րդ տեղերով:
Երկու օրվա արդյունքով, Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ ոսկե մեդալ: Հայ ձյուդոիստները գրավել են նաեւ մեկ 5-րդ, մեկ 7-րդ եւ երեք 9-րդ տեղեր:
Այսօր՝ մարտի 21-ին ձյուդոյի պատանիների Հայաստանի հավաքականը կվերադառնա տուն:




























