«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի երրորդ ռեակտորում սկսել է բարձրանալ ճնշումը։
Ինչպես հայտնում է ատոմային օբյեկտների անվտանգության գործակալությունը, ներկայումս քննարկվում է խնդիրը վենտիլյացիայի օգնությամբ լուծելու հարցը։
Այդ ընթացքում վերականգնվել է երկրորդ եւ հինգերորդ ռեակտորների էներգամատակարարումը։ Ներկայումս ինժեներները փորձում են հարթել առաջին էներգոբլոկի էներգասնուցումը։ Երրորդ եւ չորրորդ բլոկներում ջերմաստիճանն իջեցնում են ջրի գնությամբ։ Ընդհանուր առմամբ, բոլոր վեց ռեակտորներում ջերմաստիճանը հաջողվել է իջեցնել 100 աստիճանից ցածր, հայտնում է «Ռոսիա-24»-ը։





























