Ոստիականներն այսօր՝ հունիսի 27–ին Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման են ենթարկվել «Բոգո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանին: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ «Բոգոն» ոստիկանություն էր բերման ենթարկվել նաև մեկ շաբաթ առաջ, այն բանից հետո, որբ իրավապահները խուզարկել էին նրա բնակարանը և այնտեղից զենք-զինամթերք հայտնաբերել։





























