Հունիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողները Դիլիջանի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնելիս «Մերսեդես-Բենս» մակնիշի մեքենա են կանգնեցրել եւ փաստաթղթեր պահանջելու ընթացքում ուղեւորուհու մոտ ատրճանակ են նկատել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ո՛չ ուղեւոորուհին, ո՛չ էլ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա վարորդը զենքի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է եղբորը:

Ատրճանակը առգրավվել է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: